Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանը երթին քայլում էր «Դեմ ենք պարտադիրին» պիտակով. (Տեսանյութ)

Մարտ 07,2014 17:23

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ավարտվեց ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժանմունքի դիմաց: Այստեղ նրանք պահանջում էին ազատ արձակել այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ֆինանսների նախարարության առջեւից բերման ենթարկված իրենց երեք ընկերներին:

Ֆինանսների նախարարությունից ցուցարարներն այսօր երթով հասան կենտրոնի ոստիկանական բաժանմունք, նրանց հետ երթով քայլեցին նաեւ ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

Dem_em_04

Երթի ժամանակ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի թիկունքին փակցրած էր «Դեմ եմ պարտադիրին» սոսնձվող պիտակը: Տեւական ժամանակ նա այդ պիտակը թիկունքին քայլեց: Նրա թիկունքից պիտակը հեռացրին նրա գործընկերները:

Նա զայրացավ ու ասաց, որ պատրաստ է կրծքին էլ փակցնի այդ պիտակը, եթե դա ոմանց կարող է ուրախացնել:

Բերման ենթարկվածներին ազատ արձակեցին: Նրանց հավաքվածները դիմավորում էին ծափերով, սուլոցներով եւ հերոս գոչյուններով:

Բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին վարչական արձանագրություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31