«Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի եւ հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած իր տպավորություններով կիսվել:
Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ «Եթե անկեղծ լինեմ, կասեմ, որ նորընտիր վարչության կազմն իր ունեցած հնարավորություններով եւ ֆինանսական կարողություններով միայն զիջում է պետեկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցուցակին: Թե դա ինչքանով կբարձրացնի սահմանամերձ գյուղերի պաշտպանողականությունը կամ ինչքանով կբարելավի շարքային երկրապահի սոցիալական վիճակը, դժվարանում եմ ասել: Կապրենք՝ կտեսնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շարքային երկրապահի սոցիալական վիճակը չի լավանա … 100000000000000 տոկոս….Անցած տարիները ապացույց….