Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքներ

Մարտ 07,2014 16:39

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցեր: Վարչապետի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ: Ինչպես նշեց կառավարության ղեկավարը` նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջև գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջև հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության և միասնականության ապահովմանը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր վիճակը, նշեց, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ ենթակա ՊՈԱԿ-ների և առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքի վարձատրության հաշվարկներ անել: Պետք է հստակեցվեն ՊՈԱԿ-ներում աշխատանքի վարձատրության չափորոշիչները: Այս հարցում Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մեթոդական աջակցություն:

Խորհրդակցության ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ տվեց  գերատեսչությունների ղեկավարներին:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31