Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սղոցը չի կարող հատել Աղավնավանքի կարմափայտը

Մարտ 07,2014 16:05

Նախկինում «Դիլիջան» ազգային պարկի տարածքը կազմել է 28 հազար հեկտար: Ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանը հայտնեց, որ 2006թ. կատարված քարտեզագրման աշխատանքների արդյունքում ազգային պարկի հարակից տարածքները, որոնք չէին հսկվում այլ կազմակերպությունների կողմից եւ բուֆերային գոտու մի մասը միացվել է ազգային պարկին, պարկի տարածքը դարձել է 33 հազար 765 հա, որի 10 տոկոս տարածքը արգելոցային գոտի է: Արգելոցները գտնվում են բնակավայրերից հեռու, դրանց վրա մարդկային ազդեցության գործոնը փոքր է:

Ազգային պարկի «զարդը» Աղավնավանքի կենու պուրակն է, այն Կովկասում եզակի է: Աշոտ Դավթյանի վկայությամբ՝ սովորական սղոցը չի կարող հատել կարմրափայտը, այն շատ ամուր է: Կենու 25 հեկտարանոց պուրակն իր նշանակությամբ  համարժեք է ազգային պարկի մնացած տարածքներին: Աղավնավանքի կենու պուրակը ցանկապատված է եւ մշտապես հսկվում է ազգային պարկի աշխատակիցների կողմից :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31