Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջոցառումը նպատակ ունի վարքագծային փոփոխություն առաջացնել կանանց` իրենց առողջության նկատմամբ». Կարինե Սարիբեկյան. (Տեսանյութ)

Մարտ 07,2014 15:54

«Առողջապահության նախարար պրն Դումանյանի միտքն էր` հայտարարել ամբողջ միամսյակ կանանց առողջության պահպանման, եւ, բնականաբար, այդ միամսյակի ընթացքում մաքսիմալ մատչելի դարձնել բոլոր կանանց համար որոշակի ծառայություններ, եւ շեշտադրումը դրվել է վերարտադրողական առողջության եւ դրան առնչվող հիմնական ծառայությունների վրա, եւ, նաեւ տարեց կանանց համար կարեւորվել են տեսողության խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոր եւ մանական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Միամսյակի վերաբերյալ հրամանը մարզերի եւ Երեւան քաղաքի համար առանձին է ստորագրվել: Միամսյակի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, դրանցից մեկը` բաց դռների օրերն են: Տիկին Սարիբեկյանն ասաց, որ բաց դռների օրերը պետք է կազմակերպվեն ե′ւ մարզերի` իրենց ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, ե′ւ Երեւանից կցված արտագնա մասնագիտական խմբերի կողմից. «Բաց դուռ նշանակում է ե′ւ խորհրդատվություն, ե′ւ կնոջ զննում, եւ, անհրաժեշտության դեպքում, որոշակի հետազոտություններ…Լինելով առաջնային օղակը անվճար, այնուամենայնիվ, եւ ցանկացած կին, ունենալով տարին գոնե մեկ անգամ մանկաբարձ-գինեկոլոգին այցելելու հնարավորություն`պրոֆիլակտիկ, կանխարգելիչ, մենք ընդամենը ունենք 10-15 տոկոս կանանց ընդգրկվածություն, որոնք դիմում են գինեկոլոգին ոչ թե հիվանդության պատճառով, այլ ուղղակի դիմում են իրենց առողջության գնահատական ստանալու համար: Այս միջոցառումը նպատակ ունի ավելի շեշտադրել կանխարգելիչ խնդիրները, ավելի կարեւորել կանանց առաջնակի զննումը: Նույնիսկ ասեմ` վարքագծային փոփոխություն առաջացնել կանանց` իրենց առողջության նկատմամբ»:

Ծրագրի մեջ ներկայացված հիմնական բուժօգնության տեսակներն են` մանկաբարձագինեկոլոգիական օգնություն, էնդոկրինոլոգիա, սրտաբանություն, ակնաբուժություն: Սակայն, ինչպես նշում է Կարինե Սարիբեկյանը` սա չի նշանակում, որ բացառվում են այլ բուժօգնության տեսակները. «Եթե կլինեն կանայք, որոնք կունենան այլ խնդիրներ, որոնք նախատեսված չեն մեր ծրագրում, անխոս, նրանց հարցերին նույնպես կտրվի լուծում` անհատական ընթացակարգով: Բացառություն են կազմելու միայն բարդ, նորագույն տեխնոլոգիաներով, թանկարժեք բժշկական ծառայությունները, որովհետեւ դրանք այսօր էլ պետպատվերով չեն մատուցվում անգամ սոց. անապահով խմբերի համար»:

Տիկին Սարիբեկյանի խոսքերով՝ «առաջին դուռը պոլիկլինիկան է, կանանց կոնսուլտացիան է», եթե մասնագետները տեսնեն, որ կինը կարիք ունի այլ հետազոտությունների, տեղում կկազմակերպեն, եթե կգտնեն, որ կինը կարիք ունի ուղեգրման` այլ մասնագիտացված բժշկական կազմակերպություն` այդ եզրակացությամբ կուղեգրեն այդտեղ:

Մանրամասները ` տեսանյութում

Կ.Սարիբեկյանը հավելեց, որ իրենք այս ծրագրում առաջին անգամ ներառել են նաեւ օստեոպարոզի խնդիրները. «Դենսիդոմետրիան նույնպես կլինի հասանելի այս միամսյակի շրջանակներում, որը կիրականացվի երկու բժշկական կենտրոններում` Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում եւ «Մուրացան» համալսարանական կլինիկայում»:

Նա նաեւ տեղեկացնում է, որ եթե քաղաքապետարանի քվոտաները ավարտվեն կամ մարզպետարանի, բուժհիմնարկի, բժշկական հաստատությունը ցանկով կներկայացնի իրենց այդ կանանց ազգանունները (բնականաբար` կցելով անձնագիրը եւ կցելով բաց դռների եզրակացությունը), եւ նախարարությունը կազմակերպված ընթացակարգով բոլորի պետպատվերի ուղեգրերը կտա:

Այն հիմնական կենտրոնները, որոնք իրականացնելու են բաց դռների օրեր`

Երեւան քաղաքում բոլոր պոլիկլինիկաները

Մարզերի համար`առաջատար ծննդօգնության հաստատությունները Երեւանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,

«Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այլ, նեղ մասնագիտական ծառայությունների մասով բուժզննումներ կիրականացնեն`

Համալսարանական կլինիկաները,

2-րդ բուժմիավորումը,

Ֆանարջյան ուռուցքաբանության ազգային կենտրոնը,

Մալայան ակնաբուժական կենտրոնը:

Երեւան քաղաքի համար ընդգրկված են գրեթե բոլոր ծննդատները եւ վերը նշված մասնագիտացված կենտրոնները:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31