Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ազգին 6 տղա ու 5 աղջիկ պարգևած ընտանիքը ապրում է ընտանեկան նպաստի հույսին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 07,2014 15:49

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարտի 8-ի  կապակցությամբ 41 բազմազավակ ընտանիքների ու զոհված ազատամարտիկների կանանց ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել և այցելել էր  Դիլանյանների տուն, որտեղ 15 օր առաջ ծնվեց 11-րդ երեխան: Մարզպետը դատարկաձեռն չէր գնացել, իր հետ լվացքի մեքենա էր նվեր տարել: Այս փաստը իրոք զարմացրել էր Դիլանյաններին, քանի որ երիտասարդ ընտանիքը որևէ երեխայի ծնվելուց հետո որևէ վերաբերմունքի չէր արժանացել պետական պաշտոնյաների կողմից:

PrevPhoto
NextPhoto

Ընտանիքի պապը մարզպետին խնդրեց իրենց օգնել բնակարան ստանալու հարցում, քանի որ 4 սենյականոցի մեջ այլևս ապրել հնարավոր չէ, նեղվածք է, աղջիկները տղաների հետ նույն սենյակում են  քնում, մահճակալ դնելու տեղ անգամ չկա: Մարզպետը առանձնապես խոստում չտվեց այս ընտանիքին` նշելով, որ չգիտի իրենց հնարավորությունները ինչպիսին են: Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այս հարցը կքննարկեն առանձին:

Իսկ Դիլանյանները մեզ հետ զրույցում նշեցին, որ  իրենց ապրուստի միակ միջոցը ընտանեկան նպաստն է, որը կազմում է մոտ 90 հազար դրամ  ու տատիկ-պապիկի թոշակն է, որն էլ մոտավորապես 70 հազար դրամ է:  Ընտանիքի 41 –ամյա հայրը`Հովհաննես Դիլանյանը, թեև շինարար է, սակայն աշխատանք չունի, փոխարենը իր մեքենան երբեմն որպես տաքսի է վարում: Վերջիններս չեն դժգոհում, ընտանիքի հոր ասելով, Աստված ինչքան զավակ պարգևի,  այնքան էլ կունենան, ուղղակի ուրիշներին չեն կարող խորհուրդ տալ բազմազավակ դառնալու, քանի որ պետությունը իրենց պես ընտանիքին իրոք ոչնչով չի աջակցում:

Մանրամասները՝  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    11 չքնաղ երեխաներ ունեցող ընտանիքին լվացքի մեքենա նվիրելը և այդ երևույթը ամբողջ աշխարհով մեկ տարածելը, առնվազն, մեղմ ասած ծիծաղելի է: Գոնե Գյումրու քաղաքապետն էլ մի քիչ գումար ավելացներ և երկուսով մի հատ էլ հեռուստացույց գնեին…. և մի գեղեցիկ շոու անեն…. Բամբասանքի ու իրար դեմ ցեխ շպրտելու փոխարեն, գոնե այս կարգավիճակի ընտանիքների մասին մտածեք: Մարզի և քաղաքի ՞տերեր՞, անօգուտ հույսեր տալու փոխարեն, գործ արեք, ինչը պետք է քննարկեք, բնակարան տալ թե չտալ? Թե սպասում եք, որ այս ընտանիքն էլ արտագաղթի? Իհարկե քիչ բնակչություն ունեցող տարածք ՞ղեկավարելը՞ հեշտ է որոշների համար: Ափսոս Գյումրի………….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31