Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցին մեղադրվում է հոր սպանության մեջ

Մարտ 07,2014 15:10

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աղասի Մկոյանի նախագահությամբ, սկսվել է սպանության մեջ մեղադրվող Վ. Ջուլհակյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Վ. Ջուլհակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա սեպտեմբերի չորսին, ժամը 18:00-20:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է իր հորը` Ս. Ջուլհակյանին:

31-ամյա Վ. Ջուլհակյանը նախկինում դատված չի եղել:

Նա այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ https://en.lafraise.com/-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31