Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պուտինն ու Օբաման այս գիշեր հեռախոսազրույց են ունեցել

Մարտ 07,2014 14:56

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու այնպիսի սցենար, որը կբխի Ուկրաինայի, միջազգային հանրության եւ Ռուսաստանի շահերից: Երկու լիդերների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ, այս գիշեր ու տեւել շուրջ մեկ ժամ. հաղորդում է Lenta.ru-ն :

Օբամայի կարծիքով, Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է բանակցություններ վարեն միջազգային հանրության օգնությամբ, իսկ միջազգային դիտորդները կդառնան երաշխավոր, որպեսզի հարգվի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ էթնիկ ռուսների իրավունքները, ռուսական զորքերը պետք է վերադառնան իրենց բազաները, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի Ուկրաինային՝ մայիսին կայանալիք ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում:

Օբաման նաեւ ավելացրել է, որ պետքարտուղար Ջոն Քերին կշարունակի ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի նոր իշխանությունների հետ բանակցությունները, որպեսզի մոտենան կոնֆլիկտի դիվանագիտական լուծմանը: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Պուտինն իր հերթին ընդգծել է ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ կարեւորության մասին, աշխարհում կայունության ու անվտանգության ապահովման համար: Նա նաեւ նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չպետք է զոհաբերվեն:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31