Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդի պահանջը չի՞ բավարարվի, ՀԷԿ-ը կկառուցվի՞ (Տեսանյութ)

Մարտ 07,2014 14:52

«Մեկ շաբաթ շարունակ մարդկանց թյուրիմացության մեջ են գցել. ասում են ՀԷԿ-ը կառուցվելու է, չի կառուցվելու, հստակ չէ: Ժողովուրդն անտեղյակ էր, նրան չէին բացատրել: Սայլն առաջ էին դրել եզներից»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Կարբի և Օհանավան համայնքների գյուղացիների բարձրացրած դժգոհությանը, որը վերաբերում էր Ապարանի ջրամբարի մոտ ՀԷԿ-ի կառուցմանն ուղղված մտահոգությանը, այսպես արտահայտվեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա շարունակելով՝ նշեց, թե  պետք է ցույց տրվեր նախահաշվարկ, մասնագետների կարծիքը ներկայացվեր, նման բաների համար գոյություն ունի ընթացակարգ: Պարոն Խաչատրյանը գյուղացիների բարձրացրած մտահոգությունն այսպես մեկնաբանեց. «Վերջին տարիներին կառավարության ասածները ու արածները չեն բռնում, գուցե մարդիկ այս անգամ էլ էին կարծում, թե մի վատ բան է լինելու»:

Պարոն Խաչատրյանը նշեց, թե հանդիպել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ և այժմ ՀԷԿ-ի շինարարության համար բերված տեխնիկան հանվել է ու որոշվել է ստեղծել այս հարցը ուսումնասիրող հանձնաժողով:

Հանձնաժողովի անդամ, «Սևան Հրազդան» ՋՐԱՌ ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանը նշեց. «Ես խոսել եմ կառուցապատողի հետ, կառուցապատողը «ԳԱԱՀԱ Էներջի» ՍՊՆ-ն է: Այդ տնտեսությունը՝ արագահոսը պահպանվել է, և վերանորոգվելու է»:

Aravot.am-ի հարցին՝ այնուամենայնիվ ՀԷԿ-ը կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ գյուղացիների դժգոհությունը հենց կապված էր ՀԷԿ-ի կառուցման հետ, քանի որ նրանք մտահոգված են, որ ՀԷԿ-ի կառուցման պարագայում իրենց՝ առանց այդ էլ պակաս ոռոգման ջուրը հիմա ավելի կպակասի, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Արագահոսը մնում է նույն վիճակում, գյուղացին իր ջուրը ստանալու է, զուգահեռ էլ ցանց է կառուցվում: Արագահոսը վերանորոգման խնդիր ունի, և հայտնվել է մի ձեռներեց, որը և արագահոսն է կառուցում, և միգուցե զուգահեռաբար ՀԷԿ է դնելու: Արագահոսի տերը պետությունն է: Գուցե սեփականատերը որոշի, ասենք, ՀԷԿ չկառուցել, դա իր որոշելիքն է: Բայց ՀԷԿ-ի կառուցման պարագայում էլ ժողովուրդը ջուր կունենա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31