Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. Քրեական դատավարության նոր օրենսգրքով դատարանին ավելի մեծ դերակատարություն է վերապահված. «Փաստինֆո»

Մարտ 07,2014 14:42

ՀՀ քրեական դատարավարության նոր օրենսգրքի շուրջ մանրամասն քննարկումներ են ընթանում ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Նախագիծը ներկայումս ըստ ամենայնի վերջնական շտկումների փուլում է: «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ է, ով նաև ընդգրկվել է  նոր օրենսգրքի   մեկնաբանությունները  պատրաստող խմբում:

– Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է  օրենսգրքի նախագիծն ընդհանուր առմամբ և ինչպիսի՞ն կլինի այն գործնականում, կիրառության մեջ:

– Քրեական դատավարության նոր օրենսգրքով արմատական փոփոխություններ են նախատեսված,  դատարանին ավելի մեծ  դերակատարություն  է վերապահված: Ապացույցների հավաքման, հետազոտման, ստուգման առումով մինչդատական վարույթի վրա դրված բեռը նվազում է,  ավելանում է դատարանների բեռը:

Նորամուծությունները շատ են, օրենսգիրքն, ինչպես նշեցի, արմատապես նոր կարգավորումներ է նախատեսում և  հենց այդ պատճառով հիմա դժվար է կանխատեսել  դրանց առավելություններն  ու թերությունները գործողության մեջ: Եթե գործող Քրեական դատավարության օրենսգրքում ինչ-ինչ փոփոխություններ  կատարելիս մենք կարողանում ենք     կանխատեսել, թե  գործողության մեջ  ինչ բացասական ու դրական կողմեր կունենա,  այս դեպքում մենք հավանաբար  չենք կարող քիչ,  թե շատ ստույգ կանխատեսել:

Ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է,  կան շատ լավ, նոր,   շատ դրական նորամուծություններ, որոնք ըստ էության մեր համար են նորամուծություն,  բայց  աշխարհում դրանք վաղուց արդեն կիրառվում են:  Շատ լավ կանոնակարգումներ կան՝ կապված   խափանման միջոցների հետ, կա դրույթ, որով թույլատրվում է ոչ միայն մեկ խափանման միջոց կիրառել, այլ  մի քանիսը,  ինչը  հնարավորություն է տալիս ավելի վստահ լինել, որ   անձը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, չի փորձի ազդեցություն գործադրել  վարույթին մասնակցող անձանց վրա,  չի փորձի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել, այն, ինչը,  որ հիմա արվում է կալանքի միջոցով՝   նախաքննության ընթացքում, դեռևս մեղավոր չճանաչված անձին կալանավորում են, որպեսզի  նա չթաքնվի, նոր հանցանք չկատարի,  չխոչընդոտի գործի քննությանը: Դա  հանգեցնում է նրան, որ անձը՝ դեռևս մեղավոր չճանաչված հասարակության աչքում   համարյա թե մեղավոր է, համարյա թե հանցագործ է: Այս նոր խափանման միջոցների առկայությունը  և դրանից մի քանիսի   միաժամանակյա կիրառության հնարավորությունը  նախաքննության և դատարանում գործի քննության ընթացքում  հավանաբար կնվազեցնեն  կալանավորումների տոկոսը, ինչը դրական է:

Սոնա Մաշուրյան

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո» ի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31