Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Բերման են ենթարկել «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության ղեկավարներին. (Տեսանյութ)

Մարտ 07,2014 14:13

Քիչ առաջ ֆինանսների նախարարության մոտից ոստիկանները բերման էին ենթարկել «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության ղեկավարներին եւ անդամներին: Բերման են ենթարկել հենց փողոցի մեջտեղից, երբ ցուցարարները փակել էին փողոցը:

Բերման են ենթարկել բռնություններով: Ոստիկանների եւ ցուցարարների բախման արդյունքում ցուցարար տարեց մի կին տուժել է: Նրա պատմելով՝ ոստիկանը ոտքով խփել է վիրահատված որովայնին, վիրահատության կարերը քանդվել են: Ոստիկանները պարբերաբար հրելով ցուցարարներին, բացում են փողոցը, բայց ցուցարարները կրկին փակում են՝ ամոթանք տալով:

Երկարատեւ ժամանակ փողոցի երթեւեկությունը խախտվել է, ցուցարարները 10, 20 դրամանոցներ են նետում ոստիկանների վրա: Ֆինանսների նախարարության դիմաց ոստիկաններին են միացել կարմիր բերետավորները: Բախումը սկսվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պահանջում էին ներքեւ իջնի նախարարը եւ պարզաբանի, սակայն ներքեւ իջան ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարն ու մեկ այլ աշխատակից ու ցուցարարներին առաջարկեցին պատվիրակություն կազմել եւ բարձրանալ ֆինանսների նախարարի հետ հանդիպման: Բայց ցուցարարները հրաժարվեցին եւ պահանջեցին, որ նախարարը իջնի: Իսկ աշխատակազմի ղեկավարը դժգոհելով, թե ցուցարարները պատրաստ չեն երկխոսության եւ ամբոխավարությամբ են զբաղված, հեռացավ:

Dem-em_002

Այս պահին ոստիկանական պատը ճեղքելով՝ տասնյակ ցուցարարներ դարձյալ մոտեցել են ֆինանսների նախարարությանը եւ իրենց մանրադրամներն են նետում նախարարության դռների մոտ:

Բողոքի ցույցին միանում են նորանոր կարմիր բերետավորներ՝ զինված մահակներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31