Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տարեկան երեխայի մահվան գործով վկայություն տվեց հայրը

Մարտ 07,2014 13:52

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործով վկայություն տվեց Գեորգի Միսակյանը:  Նա դատարանին ներկայացրեց, թե ինչպես է իր երեխային՝ Լիա Միսակյանին տեղափոխել «Արաբկիր» ԲԿ: Երեխան ջերմել է, այդ իսկ պատճառով կանչել են շտապօգնություն: Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ երեխային պետք է անմիջապես տանեն հիվանդանոց եւ քանի որ «Արաբկիրում» եղել է ապահովագրություն, Գեորգի Միսակյանը նախընտրել է երեխային տեղափոխել այնտեղ:

Ըստ վկայի (նրա հարցաքննությունը ավարտվելուց հետո   դատարանում հանդես կգա որպես  տուժողի իրավահաջորդ)՝ երեխային առաջինը զննել է Լիլիթ Վարդանյանը եւ ասել է, որ թոքի հետ կապված խնդիր չկա: Երեխան դարձյալ  ջերմել է, ըստ հոր պատմածի՝ «իր տեղը չէր գտնում» (աշխույժ երեխա է եղել): Ջերմությունը պարբերաբար չափել են իրենք, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 1-ին հերթապահել է Զարինե Այվազյանը:

Նա սիստեմա է նշանակել եւ երբ հայրն ասել է՝ պետք է կոկորդը մաքրել, նա պատասխանել է, որ սիստեման միացված է եւ դրա մեջ ամեն ինչ կա, անհոգ եղեք: Տեսնելով, որ հաջորդ օրն էլ երեխայի ջերմությունը չի իջնում, չի կարողանում շնչել, հայրը մոտեցել է   կոկորդի բժշկուհուն՝ Իրինա Մամյանին: Երեխային անմիջապես տարել են ռենտգեն ստուգման: Բավական ուշացումով ասել են, որ երեխայի աջ կողմի թոքի թոքաբորբ է: Կոկորդի բժիշկն էլ կոկորդի վիճակը համարել էր ահավոր, ասել էր, որ մաքրել է պետք, հոգնա են արել թույլ լուծույթով:  Հայրն ասաց, որ ողջ ժամանակ իր աչքի առջեւ է եղել երեխան, բերանից թարախի հոտ էր գալիս այն օրը, երբ տարել է բուժհաստատություն եւ որ այդ հոտը բավարար էր, որ առաջին իսկ օրը ստուգեին կոկորդը, մաքրեին այն: Գեորգի Միսակյանն ասաց, որ նախաքննության ժամանակ տված բացատրությունները ճիշտ են: Սկսվել է նրա հարցաքննությունը, նրան հարցաքննել է դատախազ Կարապետյանը եւ իր ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հայտարարվել է կարճ ընդմիջում, ժամը 14-ին կշարունակվի  դատական նիստը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31