Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով տարածաշրջանային զարգացումների, Ուկրաինայի դեպքերի թեմայով, ասաց, որ ծավալվող իրադարձություններն աննախադեպ են, մասնավորապես՝ Ուկրաինայում:
Խոսելով ԵՄ-ի կողմից Ուկրաինային դարձրած ուշադրության մասին, Սերգեյ Մինասյանն ասաց. «ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր»:
Բավականին շատ շրջանառվող թեմայի՝ Ղրիմի եւ Արցախի խնդիրների նմանության վերաբերյալ էլ` Սերգեյ Մինասյանը իր տեսակետը հայտնեց, ըստ որի՝ «Իրավական նմանությունը չի օգնի Հայաստանին, ինչ վերաբերում է քաղաքական նախադեպին, ապա այն պետք է դիտարկել այլ համատեքստում»:
Ուկրաինական հակամարտության վերաբերյալ էլ՝ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ այնտեղ հակամարտության պիկային փուլն անցել է, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին ու նրա դիրքորոշմանը, ապա՝ «Ռուսաստանը փորձում է կոմպրոմիսային տարբերակներ առաջ բերել: Պարզ է, որ Ղրիմը ինքնորոշման հանրաքվե անցկացնելու իրավունք չունի: Եվ կարծես թե Ուկրաինայի հարավարեւելյան շրջաններում Ռուսաստանն էսկալացիայի չի գնում, չի ուզում ռուսամետ կողմի Մայդանի աջակիցը լինել»,- նշեց Սերգեյ Մինասյանը, ավելացնելով, որ Ռուսաստանը խուսափում է կոնտակտներ հաստատել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, իսկ ինչ վերաբերում է Ղրիմի հարցին, ապա ամենահավանական տարբերակը, ըստ նրա՝ դա Ղրիմի՝ Ուկրաինայի կազմում լայն ինքնավարություն ստանալու տարբերակն է:
Կարդացեք նաև
Սերգեյ Մինասյանը անդրադառնալով նաեւ ուկրաինական դեպքերի վերաբերյալ հայկական կողմի՝ ԱԳՆ երկու հայտարարությունների տեսքով արձագանքին՝ դրանք բավարար համարեց, մատնանշելով ուկրաինահայ համայնքին, որին չպետք է վտանգել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ