Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար». Քայլերթ մարտի 8-ին

Մարտ 07,2014 13:36

«Մարտի 8-ը ոչ միայն կանանց շնորհավորելու, այլ նաեւ նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է»,- այսօր՝ մարտի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի արտաքին եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Սիրան Հովհաննիսյանը:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը հայտարարեց, որ այս տարվա մարտի 8-ը ունենալու է մի շարք առանձնահատկություններ, հ/կ-ն ներկայանալու է որպես պլատֆորմ եւ չի թաքցնելու իր ֆեմինիստական մոտեցումները:

Վաղը՝ մարտի 8-ին, Ավետիք Իսահակյանի արձանի շրջակայքից քայլերթ է սկսվելու, որի մասնակիցները շարժվելու են Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա եւ Ազատության հրապարակ: Էլվիրա Մելիքսեթյանը նշեց, որ երթի ընթացքում լինելու են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնց ընթացքում փորձելու են բարձրաձայնել կանանց իրավունքների մասին: Քայլերթի խորագիրն է՝ «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար».

«Մեր սեռադարային փոխհարաբերություններում շատ կարծրատիպեր կան՝ կապված կնոջ եւ տղամարդու դերերի հետ, եւ որոշ կարծրատիպեր, որոշ պատկերացումներ կնոջ եւ տղամարդու դերերի հետ կապված ասոցացվում են «ամո՛թ է, այսպես արա՛», «ամո՛թ է, այնպես մի՛ արա»  պատկերացումների հետ: Եվ «ամո՛թ է» երեւույթը շատ հաճախ մանիպուլյացիայի գործիք է դառնում, եւ ինչի պատճառով էլ բռնություններ են տեղի ունենում մեր իրականությունում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31