Լրահոս
Օրվա լրահոսը

Գերեվարված ՀՀ քաղաքացու հարցում Հայաստանի իրավապահ մարմինները անգործություն են դրսևորում. «Փաստինֆո»

Մարտ 07,2014 13:34

Հայաստանի իրավապահ մարմինները չեն շտապում քրեական գործ հարուցել հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ: Սա ի հայտ եկավ, երբ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց պարզել, թե քննչական ո՞ր մարմնում է քննվում քրեական գործը եւ ո՞ր հոդվածով է հարուցվել: Արդյունքում պարզվեց, որ մեր իրավապահներն առանձնապես չեն շտապում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ոստիկանությունում և ԱԱԾ-ում նման քրեական գործ գոյություն չունի. ըստ ԱԱԾ-ի՝ գործը Գլխավոր դատախազությունը պետք է հարուցի և հանձնարարի ոստիկանությանը կամ մյուս քննչական մարմիններին, իսկ հետո փոխանցի ԱԱԾ-ին: Իսկ ՀՔԾ-ից եւ ՊՆ-ի քննչականից, բնականաբար, հայտնեցին, որ Խոջոյանն իրենց սուբյեկտը չի եւ իրենք չպետք է քրեական գործ հարուցեն: Հատկանշական է, որ մի կողմից ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկություն է տարածում, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստանի իշխանություններին հանձնված ՀՀ քաղաքացու մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Մյուս կողմից՝ որևէ իրավական քայլ չի արվում՝ պարզելու գերեվարված ՀՀ քաղաքացու վնասվածքների ծագումը, վաղեմության ժամկետն ու բնույթը: Իսկ դա հնարավոր չէ անել առանց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, ինչն իր հերթին անհնարին է անցկացնել առանց քրեական գործ հարուցելու: Ստացվում է, որ ջուր ենք լցնում ադրբեջանական ջրաղացին՝ կորցնելով խոշտանգումների ապացույցներ ձեռք չբերելու թանկարժեք ժամանակը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31