Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահրկիզման փորձ եւ բախումներ Ֆինանսների նախարարության մոտ (Տեսանյութ)

Մարտ 07,2014 13:11

Քիչ առաջ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ 70-ին մոտ մի ծերունի՝ Նիկոլայ անունով, փորձեց հրկիզվել՝ իր վրա բենզին լցնելով: Ծերունին դժգոհում է, որ չեն վերադարձնում իր ավանդները: Ոստիկանները կանխեցին ինքնահրկիզումը եւ ծերունուն տարան ոստիկանության բաժանմունք:

Նույն վայրում տասնյակ ցուցարարներ «Դեմ ենք պարտադիրին» եւ «Ոչ կողոպուտին» կարգախոսներով  բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի: Նրանք մեղադրում են նախարարներին, մասնավորապես՝ ֆինանսների նախարարին՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքով դրամահավաք անցկացնելու մեջ: «Շտապ հարկավոր է բյուջե լցնել, բայց, հարգելի նախարարներ, ձեզ բարձր պահեք եւ դրամահավաք մի արեք»,- ասաց ակտիվիստներից մեկը: Ցուցարարներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ֆինանսների նախարարությունը ծուղակի մեջ է գցել գործատուներին եւ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների աշխատավարձից արդեն պահումներ են կատարում, խորհուրդ են տալիս փոխանցել գանձապետարան, բայց փոխարենը  չի ասում՝ հարցրեք ձեր աշխատակիցներին՝ համաձա՞յն են դրա հետ:

Այս պահին ակտիվիստները  շարժվում են կառավարության շենք, իսկ ոստիկանները պատ կազմած փակել են ճանապարհը:

Ֆինանսների նախարարության դիմաց ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ բախում սկսվեց՝ քաշքշում, հրում են մի կողմ:

 

Մանրամասները՝ քիչ հետո

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31