Շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնությունում հայ շախմատիստներ կան նաեւ Ռուսաստանից եւ Ուկրաինայից:
Ուկրաինան ներկայացնող Գոռ Վաթինյանը չորս տուրից հետո 1,5 միավորով ընթանում է 191-րդ հորիզոնականում: Ռուսաստանից ժամանած մեր վեց հայրենակիցներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Սերգեյ Գրիգորյանցը, որը հինգերորդ տուրից առաջ 2,5 միավորով 74-րդն է, եւ Արթուր Գաբրիելյանը (նկարում): Նա վաստակել է 2,0 միավոր եւ տեղ է զբաղեցնում 122-րդ հորիզոնականում: Միհրան Օհանյանը, Դավիթ Պառավյանը, Գեորգի Պողոսյանը եւ Ռոման Հովհաննիսյանը առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ