«Էդ ֆեյքն ի՞նչ ա»,-հարցին հարցով պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը, երբ այսօր Ազգային ժողովում լրագրողները նրան հարց ուղղեցին երեկ աղմուկ հանած «ֆեյքերի» վերաբերյալ օրենքի նախագծի մասին , որի համահեղինակները ԱԺ բոլոր վեց խմբակցություններից պատգամավորներ են:
Նա ասաց, որ օրենքի այս նախագծում որեւէ վտանգ չի տեսնում լրատվամիջոցների հանդեպ, սակայն այն օրը, երբ կտեսնի որեւէ վտանգ՝ իր ստորագրությունը հետ կվերցնի օրենքի նախագծից եւ իր գործընկերներին էլ կհորդորի նույնն անել:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ