Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ Տիգրան Սարգսյանի հասցեին հնչեցրած քննադատություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է. «ինչի՞ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է»։
«ՉԻ» – Ռոբերտ Նազարյանը երեւի փորձել է Տիգրան Սարգսյանի մասին լավ բան ասել, բայց՝ ստացվել է ինչպես միշտ։ Չնայած՝ նրան նույնպես կարելի է հասկանալ։ Վերջին հաշվով՝ նա ի պաշտոնե է փորձել կարգավորել Տիգրան Սարգսյանին անընդհատ խփելու գործընթացը, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է, իսկ Տիգրան Սարգսյանին խփելը հանգիստ կարելի է գնահատել որպես հանրային ծառայություն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում