Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու զինծառայող հրազենային վնասվածք է ստացել. «Ա1+»

Մարտ 07,2014 12:22

Մարտի 4-ին Արմավիրի մարզի N զորամասում ժամկետային զինծառայող Գ.Հ.-ն զենք մաքրելու ժամանակ կրակել է ինքն իրեն` հասցնելով ձախ ազդրի եւ սրունքի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վիրավորում: Նա տեղափոխվել է հոսպիտալ, վիճակը լավ է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փետրվարի 23-ին նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի N զորամասում: Զենք մաքրելու ժամանակ ժամկետային զինծառայող Հ.Գ.-ն անզգուշաբար կրակել է ինքն իրենց` հասցնելով թեթև վնասվածք: Նա նույնպես գտնվում է հոսպիտալում, վիճակը գնահատվում է նորմալ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31