Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Ես ինձ ինքնաբավ եմ համարում». «Իրատես de facto»

Մարտ 07,2014 12:18

Հատված ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) հարցազրույցից:

– Շա՞տ է ծեծել կյանքը Ձեզ։

– Այնքան, որ  բավականաչափ հասունանամ առածս դասերից։

– Լա՞ց եք եղել։

– Շատ հաճախ՝ այո։

– Էդ «պատերազմից» դուրս եք եկել մաքրվա՞ծ, թե՞ հաղթած։

– Երբեմն՝ մաքրված, երբեմն՝ հաղթած։

– Դուք երջանի՞կ կին եք։

– Ես ինձ երջանիկ եմ համարում։

– Ձեզ տղամարդի՞կ են երջանկացնում, թե՞ ինքներդ Ձեր ներսում ունեք այդ գեներացիան և ինքնաբավ եք։

– Ես ինձ ինքնաբավ եմ համարում, լրացուցիչ պատճառներ և ազդակներ չեմ փնտրում երջանիկ լինելու համար։ Բոլորը կամ ինչ-որ մարդիկ ու հանգամանքներ կարող են առիթ լինել երջանիկ լինելու համար, բայց ոչ ամենևին պատճառ։

– Իսկ երբևէ հանդիպե՞լ եք Ձեր երազանքների տղամարդուն։

– Եթե հանդիպած լինեի, թերևս, արդեն ամուսնացած կլինեի։

– Ոչ միշտ են ամուսնությունները երազանքի տղամարդու հետ լինում, եթե ոչ հակառակը։

– Գիտեմ։ Բայց ես չեմ հանդիպել այն տղամարդուն, որի հետ չեմ կարողացել ամուսնանալ, դրա համար էլ դեռ հանդիպելու եմ իմ երազանքի տղամարդուն, որի հետ, հուսով եմ, կամուսնանամ։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31