Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման պայմաններում գնալ Մաքսային միություն, նշանակում է նաեւ դրամի արժեզրկում ու գնաճ». «Ժողովուրդ»

Մարտ 07,2014 11:55

Նկատենք, որ եթե ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող վայրիվերումները դեռ ՄՄ չմտած են ազդում ՀՀ-ի վրա, ապա ՄՄ մտնելու դեպքում հետեւանքները կարող են ավելի զգալի դառնալ։ Վահրամ Ավանեսյանը երեկ այս առնչությամբ հայտարարել է. «Բնականաբար, տարբեր գնահատականներ կան, թե ինչ կկատարվի ռուսական արժույթի հետ, բայց մենք մեր տեսանկյունից պետք է հնարավորություն ունենանք հասկանալու դրա երկարաժամկետ ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Եթե իրավիճակը կարճաժամկետ է, ապա քաղաքականության էական փոփոխություն չենք կարող անել, եթե ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա պետք է անպայման նայել տնտեսական քաղաքականության փոփոխության հարցը»։

«Ժողովուրդ»-ի հարցին, թե այսքանից հետո իշխանություններն ինչպես են գնում Մաքսային միություն, ՀՀԿ-ական, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց. «Կան կարճաժամկետ ու երկարաժամկետ պրոցեսներ»։ Իսկ ռուսական ռուբլու արժեզրկումը, նրա խոսքերով, կարճաժամկետ խնդիր է։ «Դրա արդյունքում շուկան չի վերանա, այն շուկան, որտեղ արտահանվելու եւ իրացվելու են հայկական ապրանքները։ Այնպես որ, ձեր նշած պրոբլեմները չեն կարող ազդել հայկական արտադրանքի արտահանման ու իրացման վրա»,- նշեց Մինասյանը։

Սակայն Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդեց. «Մաքսային միության տնտեսական հզորությունը կերեւար այն ժամանակ, երբ այդ միության մեջ լիներ նաեւ Ուկրաինան։ Այդ երկիրը մեծ դեր էր կատարելու ՄՄ-ում։ Ուկրաինան չի անդամակցելու ՄՄ-ին, դրան ավելացել է նաեւ ՌԴ տնտեսության անկայունությունը, երբ երկուշաբթի օրը միանգամից 15-20 տոկոսով արժեզրկվեցին ռուսական տարբեր ընկերությունների բաժնետոմսեր։ Նման պայմաններում գնալ Մաքսային միություն, նշանակում է նաեւ դրամի արժեզրկում ու գնաճ։ Մենք ավելի լուրջ պրոբլեմների մեջ ենք հայտնվելու։ Իսկ գործող իշխանությանը այդ ամենը չի հետաքրքրում, նրանք այս ամենը չեն հաշվարկում՝ մեկ պարզ պատճառով, այս գործընթացի նկատմամբ նրանց պատասխանատվության աստիճանը հավասար է զրոյի»:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31