Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
– Տիկին Պողոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում մշակութային արժեք հանդիսացող Գառնու հեթանոսական տաճարի մոտ սրճարան կառուցելու ծրագրին։
– Տարածքում սրճարան կառուցելուն ես միանշանակ դեմ եմ։ Դա նպատակահարմար չէ այն առումով, որ մինչեւ մուտքն արդեն կան համապատասխան կրպակներ՝ զբոսաշրջիկների անհրաժեշտ կարիքները հոգալու համար։ Իսկ ինչ վերաբերում է սրճարանին՝ կրկնեմ՝ դեմ եմ։ Եթե թանգարան կառուցվեր, միանշանակ ողջունելի կլիներ, որովհետեւ մենք ունենք մեր արվեստը, մեր մասունքները ու աշխարհին ցուցադրելու շատ բան ունենք։
– Դուք՝ լինելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երբեւէ Ձեր հանձնաժողովում քննարկե՞լ եք այդ հարցը։ Առհասարակ՝ հանձնաժողովին անհանգստացնում է այն փաստը, որ մեր երկրի մշակութային այցեքարտերից մեկը, փաստորեն, փորձում են աղճատել։
Կարդացեք նաև
– Եթե այդ հարցը հրատապ է… ես չեմ տիրապետում, թե ինչ փուլում է գտնվում այդ նախագիծը։ Բայց եթե այդպես հրատապ է, որ այդ շեմին է, պետք է կառուցվի, միանշանակ, պետք է անպայման բարձրացվի այդ հարցը եւ մենք պետք է քննարկենք, որ որոշենք՝ ինչ եզրակացության ենք հանգելու հանձնաժողովի անդամներով։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում