Լրահոս
Օրվա լրահոսը

Լանս Փրայս. Պուտինը չի կարող տնտեսական գերակշռումը փոխարինել ռազմականով. «Հայկական ժամանակ»

Մարտ 07,2014 11:17

Հատված բրիտանացի հայտնի լրագրող եւ քաղաքական մեկնաբան Լանս Փրայսի հարցազրույցից:

Ըստ ականատեսների՝ Ուկրաինայի մաս կազմող Ղրիմ մտած ռուսական զորքը փորձում է սադրանքներ հրահրել պատերազմ սկսելու համար։ Պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք։

– Եթե Ղրիմում պատերազմ սկսվի, ապա դա աղետալի հետեւանքներ կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ Ռուսաստանի համար։ Բանակցությունները պետք է կանխեն ստեղծված իրավիճակի աղետալի զարգացումները։ Նախ՝ Ռուսաստանը պետք է ապացուցի, որ Ղրիմում ռազմական գործողություններ չի իրականացնում կամ ընդունի իր սխալը։ Սկսված ճգնաժամը պետք է հարթվի բանակցությունների միջոցով եւ ոչ մի դեպքում կրակոցներով։ Շատ կարեւոր է, որ Ուկրաինայի ուժերը եւս համբերություն ցուցաբերեն կրակ չբացելու համար։

Նախօրեին հրավիրված ՌԴ նախագահ Պուտինի ասուլիսը բավական մեծ աղմուկ է բարձրացրել։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա հայտարարություններին։

– Պուտինը իր խոսքում որոշ հայտարարություններ է արել, որոնք անընդունելի են։ Նա հայտնում է, որ ռուսական զորքերը ուղարկել է Ուկրաինա Յանուկովիչի խնդրանքով։ Սա աբսուրդ է։ Բոլորն են հասկանում, որ Յանուկովիչը Ուկրաինայում իշխանություն չունի, քանի որ հիմա Ուկրաինայում կա նոր կառավարություն, եւ Ռուսաստանը պետք է հաշվի նստի նրանց հետ եւ իր կողմից նախաձեռնած գործողությունները Յանուկովիչի վրա չբարդի։ Լրիվ հասկանալի է, որ նախագահ Պուտինը ընդունում է, որ Յանուկովիչը ավելի ցածր մակարդակի վրա է, եւ նրա անվան հետ է խաղում։ Պուտինի արդարացումները, որ Եվրոպան պատերազմ է հրահրում, նրա վերլուծությունը կոնֆլիկտի սկսման վերաբերյալ եւ դրանում ԵՄ-ի դերի մասին խոսելը անընդունելի են։ Ես հասկանում եմ նրա վախերը։ Նա գիտակցում է, որ փողոցային ցույցերը կարող են երկրի կառավարության փոփոխության առիթ դառնալ։ Համոզված եմ, որ հենց սրանից է նա վախենում եւ վերջիվերջո կընդունի, որ Ուկրաինայում իշխող ուժը փոխվել է։ Նրա ցանկությունը՝ Ուկրաինային միացնել Ռուսաստանի տնտեսական տարածքին, ձախողվել է, եւ ակնհայտ է, որ նա չի կարող տնտեսական գերակշռումը փոխարինել ռազմականով։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31