Օրեր առաջ «Արմավիայի» աշխատակիցները «ՀԺ»-ին ահազանգել էին, որ իրենց տեղեկությունների համաձայն, ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովն ընդմիշտ լքել է Հայաստանը, իսկ «Արմավիան» շարունակում է իրենց պարտք մնալ հսկայական գումարներ։ Երեկ հաջողվեց կապ հաստատել Բաղդասարովի հետ։
– Պարոն Բաղդասարով, խոսակցություններ կան, որ դուք ընդմիշտ գնացել եք Հայաստանից։
– Ես Երեւանում եմ, ես ո՞ւր պիտի գնամ։ Ոչ մի տեղ չեմ գնացել, ինչպես գնացել-եկել եմ, այնպես էլ գնում-գալիս եմ։
– Ինչպե՞ս են ձեր գործերը։ Հայտնի է, որ շատ լուրջ խնդիրներ
Կարդացեք նաև
ունեք։
– Խնդիրներ հիմա ո՞վ չունի։ Խնդիրն այն է, որ հիմա մենք փակում ենք պարտքերը։
– Ինչքա՞ն է մնացել։
– Չեմ կարող ասել։ Շա՜տ։ Պարտքատերեր, տարբեր ուղղություններ եւ այլն, եւ այլն, երկար բան է, ես կարծում եմ, դուք չեք հասկանա ինձ։ Կարող եմ տոկոսով ասել՝ 40 տոկոս է մնացել։ Այդտեղ միայն աշխատավարձերը չեն։ Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում