Հատված Նարեկ Բավեյանի հարցազրույցից:
– Ձեր գործունեության սկզբում երգում էիք մեղեդային, ռոմանտիկ երգեր, հետո ավելի շատ եղան 6/8 չափի երգերը, պահանջա՞րկը ստիպեց դա, շատ գումար վաստակելու ցանկությո՞ւնը, թե՞ այլ պատճառ։
– Այո, պահանջարկն էլ, գումար վաստակելու ցանկությունն էլ, բայց ես վաստակում եմ այդ գումար՝ հետո լավ գործի մեջ ներդնելու համար, ճաշակով, լավ երգի ու տեսահոլովակի ստ֊եղծման համար։
– Համերգները քիչ են, դժվար չէ՞ այս պայմաններում աշխատելը։
– Դժվար է, դրա համար էլ ես ամիսը մեկ տեսահոլովակ չեմ նկարահանում, հիմա կարծես մրցավազք լինի, բայց ես դրա մեջ չեմ մտնում եւ ցանկություն էլ չունեմ։
– Երգում եք ռեստորանային համալիրում, հանդիսատեսի վերաբերմունքի կամ ճաշակի առումով փոփոխություն նկատո՞ւմ եք։ Եվ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ շատերը թաքցնում են, որ ռեստորանում են աշխատում։
– Առաջ մի տեսակ կարծրատիպ կար, որ եթե մարդիկ եկել գումար են վճարել, այդ երգիչն իրենցն է, որ պահին ինչ երգ ուզեն, պետք է երգի, իսկ հիմա փոխվել է, հարգանք կա երգչի հանդեպ։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքը թաքցնում են, որովհետեւ եթե մի բան անում ես, համարձակություն պետք է ունենաս ասելու, իսկ եթե վատ կամ անպատվաբեր բան ես դրա մեջ տեսնում, ուրեմն մի արա։ Բայց ես ինքս ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում, ուղղակի դեմ եմ նրան, որ դա դարձնում են իրենց արվեստի նպատակը։
Այո, շատ մարդիկ այսօր «քեֆային» երգերը դարձրել են իրենց երգարվեստի նպատակը։ Երգում են այնպիսի երգեր, որ իրենց կանչեն հարսանիքի, առիթների։ Փաստորեն, մեզ մոտ ձեւավորվում են առիթի երգիչներ։ Ես դեմ եմ դրան, թե չէ ինքս էլ երբեմն երգում եմ 6/8 չափի երգեր, բայց դա նպատակ չեմ դարձնում, այլ իմ նպատակն է փող աշխատել լավ երգեր ներկայացնելու համար։ Իսկ լավ երգ երգելը այսօր թանկ հաճույք է դարձել:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://www.cosmo.am/-ի