ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 340-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելու դեպքի առթիվ:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման մարզային բաժանմունքի պետ Ս. Հ.-ի և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ա. Խ.-ի կողմից նախնական համաձայնությամբ տուժողից կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ:
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Հ.-ին և Ա. Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նրանց նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ մեղադրյալ Ս. Հ.-ի ծանոթները գույքային բնույթի ծառայություններ տրամադրելու խոստում են տվել տուժողին` նախկինում մեղադրյալների դեմ տված ցուցմունքներից հրաժարվելու և նոր` սուտ ցուցմունք տալու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն