Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներին կստիպեն հրաժարվել ստատուսներ տարածելուց. «Հրապարակ»

Մարտ 07,2014 10:26

Միանգամից ասեմ, որ համակարգչի ետեւում թաքնված, անանուն հայհոյանքներ ու սպառնալիքներ շաղ տվող «ֆեյքն» ամենաստոր երեւույթն է: Նրա համար բարոյականության ոչ մի չափանիշ չկա, եւ նրա դեմ պայքարելն էլ նորմալ մարդու արժանապատվությունից ցածր է: Բայց այն օրինագիծը, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են անցկացնել, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Անտեղյակների համար նշեմ, որ խոսքը վերաբերում է ֆեյսբուքյան ստատուսներին ու քոմենթներին:

Օրինագծի հեղինակները որոշել են սահմանափակել ֆեյսբուքյան օգտատերերի «տարածման» դաշտը եւ այնպես անել, որ դրանք տարածող լրատվամիջոցները հրաժարվեն այդ ստատուսներն ու քոմենթներն օգտագործելու գայթակղությունից: Մի հասարակություն, որտեղ մարդիկ վախենում են պայքարել իրենց իրավունքների համար, որտեղ ֆեյսբուքյան տիրույթն այդքան սիրվեց միայն այն պատճառով, որ մարդիկ անանուն, առանց բացահայտվելու, ուստիեւ անպատիժ, արտահայտվելու, տեղեկություններ փոխանակելու հնարավորություն ստացան, փաստորեն, որոշել է սահմանափակել այդ ազատությունը: Այնպես անել, որ իրական օգտատերը հրաժարվի ազատ արտահայտվելուց եւ լեզվին կապ դնի:

Չէ՞ որ նրա ցանկացած ստատուս կամ քոմենթ կարող է հայտնվել որեւէ կայքում, ապաեւ նրա հեղինակին հասցնել դատարան: Իսկ ԶԼՄ-ներին էլ կստիպի հրաժարվել այդ ստատուսներն ու քոմենթները տարածելուց, քանի որ եթե պարզվի, որ օգտատերն անիրական է, ԶԼՄ-ն կհայտնվի դատարանում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31