«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության 4-րդ տուրը:
Հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարի դերն ստանձնել է ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Նայերը: Հինգ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել են 3,5 միավոր: Նրանց 3,0 միավորով հաջորդում են միանգամից 47 շախմատիստներ, որոնց մեջ են հայաստանցիներ, գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ