Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաչաղբյուր-2»-ի շինարարության նախագծում փոփոխություններ պիտի կատարվեն

Մարտ 06,2014 23:12

2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանը հայտնեց, որ նախագծող շինարարական կազմակերպությունը նախագծում դեռ որոշ փոփոխություններ պիտի կատարի: Խոսքը վերաբերում է ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն:

Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը ասաց, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն գյուղի համար բարեգործական ծրագրեր է կատարել. կառուցել է Գետահովտի գիշերային լուսավորության ցանց, գյուղին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է: «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն Լորիս Եղայանն ասաց, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի համար ազդակիր համայնք է հանդիսանում նաեւ Ենոքավանը, որի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը ներկա է եղել փետրվարի 17-ին Գետահովտում կայացած հասարակական լսումներին: Լորիս Եղոյանն ասաց, որ ջրատար խողովակների տրամաչափի խնդիրը քննարկվել է մասնագետների հետ, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը նախագծած «Գիդիպինվեստ» ընկերության աշխատակիցները հարցը քննարկել են ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների եւ բնապահպան փորձագետների հետ եւ հանգել այն եզրակացության, որ 1200 մմ տրամաչափի խողովակաշարը տվյալ դեպքում ամենանպատակահարմարն է:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիս ամսից  Գետահովիտ գյուղի տարածքում, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում  դադարեցվեց ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից  Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է:

2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Aram says:

    Այս հոդվածի առավել զավեշտականը երկրորդ մասն է, որտեղ իրավահամակարգը սովորական ՞պաս տալու՞ մեխանիզմն է կիրառել՝ գետահովիտցիները գլխավոր դատախազին, նա մարզի դատախազին, մարզի դատախազը ոստիկաններին, սրանք իրենց հերթին մարզի դատախազի հորդորներով խորհրդակցում են մարզպետի հետ ու ոչինչ չեն անում, քանի որ այդ անօրինականությունների համար մարզպետն արդեն իր բաժին գումարները ստացել է, և այսպես շարունակ: Այսինքն մարզի ՞անկաշառ՞ իրավահամակարգը հասնում է իր նպատակին՝ արդեն իսկ կատարված օրինախախտումների համար ոչ-ոք պատասխան չի տալիս, թե ինչու, տավուշեցիները լավ գիտեն: Երկրորդ՝ այս ընթացքում «Մեգաէնէրջի» ՍՊԸ-ի ղեկավարները գետահովիտցիներին տարաբնույթ կաշառքներ են խոստանում ու բաժանում, որը չգիտես ինչու գյուղապետը բարեգործություն է անվանում, և որն իրավապահների տեսադաշտից դուրս է մնում: Երրորդ՝ խողովակաշարի տրամաչափը 1000-ից 1200 մմ ավելացնելով և այն ավելի քան 1կմ երկարացնելով, ի վերջո հանգեցնելու է Գետահովիտ գյուղի և Իջևան քաղաքի խմելի ջրի ավելի քան 50-60 տոկոսի չափով նվազեցմանը, քանի որ խմելու ջրի ակունքները սնվում են հենց Խաչաղբյուր գետի այն հատվածներից, որոնք նախատեսվող գլխամասից ցածր են գտնվում, սա իհարկե մասնագետնեևրի պնդմամբ: Հույս ունանանք, որ գլխավոր դատախազը կանդրադառնա այս անհեթեթ իրավիճակին և իր եզրակացություններում համապատասխան գնահատական կտա նաև փողը ժողովրդից ու նրա շահերից գերադասող ու ապագա սերունդի համար խնդիրներ ստեղծող մարզպետի գործողություններին:

  2. Nver says:

    Տավուշի մարզում ոչ միայն իրավահամակարգն է գործում ՞ձեռքը ձեռք է լվանում՞ սկզբունքով, այլև տեսչական գործառույթներ իրականացնող կառույցները, տվյալ պարագայում բնապահպանության մարզային տեսչությունը: «Մեգաէնէրջի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով վթարվել էր Իջևան քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրագիծը, որի արդյունքում բնակիչներն ավելի քան մեկ շաբաթ ջուր չեն ունեցել, իհարկե մարզպետն ու իրավապահները դիտորդի կեցվածք ընդունելով, որևէ հակազդող քայլի չեն դիմել: Ինչ է, սպասում են, որ տավուշեցիներն էլ Իջևան-Երևան ճանապարհը փակեն?
    Մարզպետի կողմից լուրեր են տարածվել, որ ՀՀ նախագահը մեկ ամսից մարզ է այցելելու, ավելի ստույգ Բերդի տարածաշրջան: Բացի Բերդի նորակառույց եկեղեցուց, հավանաբար մարզպետը նախագահին կցուցադրի նաև Արմեն Գևորգյանի կողմից Այգեպարի վարչական տարածքում ՞աշխատավարձով՞ կառուցվող ՀԷԿ-ը և մարզի տարածքում 2013թ. ՀՀ բյուջեից 26 մլրդ դրամի ներդրումների չերեվացող հետևանքները: Հավանաբար նախագահին էլ կթվա, որ մարզի ժողովուրդը նման առատ ներդրման համար պետք է որ գոհ լինեն, պետք է որ, եթե նպատակին ծառայած լիներ:

  3. Nver says:

    Տավուշի մարզում ոչ միայն իրավահամակարգն է գործում ՞ձեռքը ձեռք է լվանում՞ սկզբունքով, այլև տեսչական գործառույթներ իրականացնող կառույցները, տվյալ պարագայում բնապահպանության մարզային տեսչությունը: «Մեգաէնէրջի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով վթարվել էր Իջևան քաղաքին խմելու ջուր մատակարարող հիմնական ջրագիծը, որի արդյունքում բնակիչներն ավելի քան մեկ շաբաթ ջուր չեն ունեցել, իհարկե մարզպետն ու իրավապահները դիտորդի կեցվածք ընդունելով, որևէ հակազդող քայլի չեն դիմել: Ինչ է, սպասում են, որ տավուշեցիներն էլ Իջևան-Երևան ճանապարհը փակեն? Մարզպետի կողմից լուրեր են տարածվել, որ ՀՀ նախագահը մեկ ամսից մարզ է այցելելու, ավելի ստույգ Բերդի տարածաշրջան: Բացի Բերդի նորակառույց եկեղեցուց, հավանաբար մարզպետը նախագահին կցուցադրի նաև Արմեն Գևորգյանի կողմից Այգեպարի վարչական տարածքում ՞աշխատավարձով՞ կառուցվող ՀԷԿ-ը և մարզի տարածքում 2013թ. ՀՀ բյուջեից 26 մլրդ դրամի ներդրումների չերեվացող հետևանքները: Հավանաբար նախագահին էլ կթվա, որ մարզի ժողովուրդը նման առատ ներդրման համար պետք է որ գոհ լինեն, պետք է որ, եթե նպատակին ծառայած լիներ:

  4. ivan says:

    Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ:Այս սկզբունքով է աշխատում Մարզպետ Ա.Ղուլարյանը:
    Օկուպացված զոնայից որքան հնարավոր է կարճ ժամկետում և որքան հնարավոր է մեծ
    քանակի նյութական միջոցներ դուրս կորզել և տեղափոխել ապահով զոնա:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31