Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության խնդիրն է ԶԼՄ-ների գործունեության ազատության և անկախության ապահովումը»

Մարտ 06,2014 23:07

Սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի հայտնաբերման սուրբ գործը ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են դնել հայաստանյան  ԶԼՄ-ների ուսերին:  Ինչու են ԶԼՄ-ները վերցնում սոցիալական ցանցերի գրառումները և տարածում՝ լրագրային ճաշակի կամ լրագրային չափանիշների խնդիր է, և միայն ներլրագրային քննարկման առարկա կարող է լինել, սակայն ոչ երբեք՝ օրենքի: Սոցիալական ցանցերում պատժելի կարող է լինել միայն պոռնոգրաֆիայի, ռասիզմի քարոզը կամ տարածումը: Իհարկե, ինչպես յուրաքանչյուր կեղծ բան աշխարհում, այնպես էլ կեղծ օգտատերերը  միայն  տհաճություն են պատճառում,  սակայն  կեղծ օգտատերերի հայտնաբերումը՝ «Հայտնաբերիր կամ պատասխանատվության ենթարկվիր» սկզբունքով, գրաքննության փորձ է:

Փակ հասարակություններում` սոցիալական ցանցերի դերը մեծ է, քանի որ հասարակությունն իր կարծիքը,  տեսակետը,  պահանջները , հանրային, քաղաքական կամ պետական դեմքերին  հայտնել կարող է հիմնականում այստեղ:  Խոսքը լայն  զանգվածների մասին է: Բաց հասարակությունները հասարակական հաղորդակցման  այլ հնարավորություններ ունեն: Եթե անգամ սոցիալական ցանցերում հայտնվում են կեղծ օգտատերեր, ովքեր ձեր կյանքը դժոխքի են ուզում վերածել, իսկ լրատվամիջոցը կամա թե ակամա օգնում է դրան, դա բնավ չի նշանակում, որ դու պետք է ԱԱԾ-ի, ավելի ճիշտ՝ ԿԳԲ-ի գործունեություն պահանջես ԶԼՄ-ներից:  Նույն եռանդով ավելի լավ է պայքարեք  ՀՀ բարձրագույն պետական մարմիններում հայտնված կեղծ օգտատերերի դեմ:

ԶԼՄ-ներն ավելի պրոֆեսիոնալ դարձնելը իշխանության խնդիրը չէ, իշխանության խնդիրն է  ԶԼՄ-ների  գործունեության ազատության և անկախության ապահովումը, այլ ոչ թե այդ գործունեության վերահսկումը:

Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31