Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱ-ն զարգացվածության ցուցանիշ չէ. Փորձագետ

Մարտ 06,2014 22:52

«Ամենացավոտ խնդիրը, ըստ մեզ բնապահպանական պատվերի՝ սուբյեկտի լղոզվածությունն է Հայաստանում, այսինքն՝ հստակ չէ մեր հասարակության մեջ արդյո՞ք կա սուբյեկտ, որը պահանջատեր է, եթե կա, ո՞րն է այն սաղմը, որի վրա պետք է ներդրում արվի, որպեսզի այդ սուբյեկտը ձեւավորվի»- այսօր՝ մարտի 6-ին՝ կլոր-սեղան քննարկման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։ Քննարկման թեման էր «Բնապահպանական քաղաքականության նպատակները, խնդիրները եւ ռեսուրսները Հայաստանում»։ Նրան մասնակցում էին Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, Համահայկական բնական ճակատի կառավարման խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը եւ բնապահպանական ոլորտի փորձագետ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը:

Ալեն Ամիրխանյանը իր ելույթի ընթացքում առաջարկեց  բնապահպանական քաղաքականության 4 հիմք. ավելի շատ շահույթ, քան վնաս ստանալը, վերականգնումը, տարածաշրջանային համագործակցումը եւ գիտելիքների եւ մասնագիտացման զարգացումը:

Արամ Գաբրիելյանը հայտարարեց, որ ոչ մի երկիր չի ցանկանում զիջել իր ՀՆԱ-ի ցուցանիշը. «ՀՆԱ-ն, իրականում, ֆինանսական կապիտալի աճի ցուցանիշ է, բայց բոլորովին ոչ զարգացվածության ցուցանիշ»:

Նրա կարծիքով բնապահպանությունը, երբ ոչ տնտեսական համակարգի մեջ է դիտարկվում կարելի է արհեստական պատկերներ ստանալ:

Մյուս բանախոս Լեւոն Գալստյանը արդյունքի հասնելու համար կարեւորում է էկոգիտակից բնակիչ ունենալու փաստը, քանի որ այդ դեպքում նա կկարողանա իր գործողության միջոցով բնությանը վնաս չտալ եւ թույլ չտա համակարգին կամ տնտեսվարողներին վնաս տալ: Նա կարծում է, որ չնայած մեր պետությունը ունի գրված բնապահպանական քաղաքականություն, սակայն իրականում այն բացակայում է.

«Մենք ունենք օրենսդրական ինչ-որ դաշտ, բայց այդ դաշտը այսօր չի ապահովում այն պայմանները, որ մենք կարողանանք մեր՝ առողջ միջավայր ունենալու իրավունքը պաշտպանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31