Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ քիչ առաջ ավարտվեց:
Դատախազը ծնողներին առանձին- առանձին է ընդունել, լսել է նրանց բողոքը եւ մանրամասն ծանոթացել քրեական գործերի ընթացքին:
«Այս հանդիպումից նոր բան չստացանք, նույն հին քննարկումներն էին, որոնք պարոն Կոստանյանն անցկացնում էր մեզ հետ զինվորական դատախազ աշխատելու ժամանակ: Ոչ մի նոր բան, գործերում առաջընթաց չենք տեսնում: Պարոն Կոստանյանն էլ այսօր խոստովանեց, որ քրեական գործերը կեղծիքով ու թերություններով են ընթացել, բայց ասաց՝ անցյալը հետ չենք կարող բերել ու շտկել, պետք է մտածենք նոր գործողությունների մասին, որոնք կնպաստեն գործերի բացահայտմանը: Ասաց դատախազությունը օպերատիվ աշխատանքներ կիրականացնի, մենք էլ պետք է օգնենք, եթե մի բան իմանանք, տեղեկացնենք, տեսնենք ինչքանով կարող է առաջ գնալ բացահայտման գործընթացը»:,- պատմեց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:
Տիկին Սարգսյանի խոսքով, պարոն Կոստանյանը նաեւ ասել է, որ իրենց որդիների գործով կեղծ քննություն կատարողներին, դատախազին չի կարող պատասխանատվության ենթարկել, օրենքը թույլ չի տալիս. «Ակնկալիք չունեմ, որ տղայիս սպանությունը պետք է բացահայտվի, բայց մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բացահայտվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ