Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը` Սուրիկ Խաչատրյանի երեւակայության թռիչքի մասին

Մարտ 06,2014 19:49

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը shsmshyan.com-ի հետ զրույցում ժխտում է, որ հունիսի մեկին Գորիսի իր առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ տան վերեւի հատվածից կրակոց է եղել:

«Դա փաստաբանի երեւակայությունն է… Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր: Տրամաբանեք»,- պատասխանել է պարոն Խաչատրյանը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը չի զարմանում նախկին մարզպետի պարզաբանումներից:  «Տարօրինակ կլիներ, որ այսքանից հետո Սուրիկ Խաչատրյանը հանկարծ  ընդուներ, որ  ինքը կրակել է : Հասկանալի է, որ ինքն ամեն կերպ փորձելու է ժխտել: Համոզված եմ, որ ստանալով քրեական գործի ամբողջ նյութերը, ինչը հիմա մեզնից թաքցվում են, բոլորին կապացուցենք, որ վերեւից կրակոց եղել է: Ինչ վերաբերում  է, թե փորձագետները եզրակացություն են տվել, թե 4 կրակոցն էլ միեւնույն զենքից է եղել, այ այստեղ արդեն երեւակայության մասին կարելի է զրուցել: Վախենում եմ, որ դա Սուրիկ Խաչատրյանի երեւակայության արգասիքն է»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալումյանը:

Պարոն Ալումյանը նորից կրկնեց, որ մեքենայի մեջ, բացի  քաշքշոցներից հարվածներ ու հայհոյանք է եղել, ինչը ժխտում է Սյունիքի նախկին մարզպետը. «Ինքը չի հերքում, ժխտում է. իմ պրակտիկայում մեղավորների մեծամասնությունն է այդպես վարվում, ժխտում է»:

Փաստաբանը նաեւ խորհուրդ տվեց դատողություններ չանել, թե ինքը ինչում է համոզված` անդրադառնալով նախկին մարզպետի հավաստիացումներին, թե « Իրենց փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, թշնամաբար եւ սպառնալիքով»:

«Իմ համոզմունքներն արտահայտել եմ բազմաթիվ հարցազրույցներում, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ բացի իմ պաշտոնական հայտարարություններից ես ուրիշ համոզմունքներ էլ ունեմ, սա նույնպես կարող է վկայել այդ ասողի երեւակայության թռիչքի մասին: Խորհուրդ չէի տա, որ բանավեճը իրավական հարթությունից հանկարծ որեւէ մեկը փորձի տեղափոխել անձնական հարթություն, թե փաստաբանի երեւակայությունն է, փաստաբանը համոզված է եւ այլն: Եթե ունի իրենից ինչ-որ բան ասելու, թող իր անունից էլ ասի, իսկ թե ինչում է փաստաբանը համոզված, ինչում` չէ, ինքը չէ որ պետք է մեկնաբանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31