Ցանկացած պահի «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին ու ներկա աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի։ Կառավարության որոշմամբ՝ նրանք մինչեւ ապրիլ պետք է լքեն «Դեպո»-ի տարածքում գտնվող հանրակացարանը, որտեղ նրանք բնակվում են խորհրդային տարիներից։
Բնակիչները դեմ չեն ստանալ նոր բնակարաններ։ Բայց առաջարկվող հանրակացարանային սենյակները տեսնելով՝ հասկացել են՝ վատից վատն էլ կա։
Բացի կոմունալ վատ պայմաններից, նոր կացարանները նաեւ փոքր են։
Երբ բնակիչներն իրենց դժգոհությունը բարձրաձայնել են Տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հարավկովկասյան երկաթուղու» պաշտոնյանների մոտ, ստացել են հետեւյալ պատասխանը. «Ինձ ասումա՝ ջակուզի էս ուզում, հյուսիսային պողոտա, ձեռ են առնում»։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ա1+»-ի կայքում