Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինան հերթական զոհն է գերտերությունների շահերի բախումների խաչմերուկում»

Մարտ 06,2014 18:32

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ Ուկրաինայում ծավալվող դեպքերը նպատակ են հետապնդում երկրին  հետ պահելու Մաքսային միություն մտնելուց:

«Ուկրաինան հերթական զոհն է գերտերությունների շահերի բախումների խաչմերուկում»,-այդ մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ  Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց Ուկրաինայում, ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունն է` աշխարհին տիրելու համար:

«Պատճառն այն էր, որ Ուկրաինայի` Մաքսային միություն մտնելը ձեռնտու չէր ոչ Եվրոպային, ոչ ԱՄՆ-ին, որովհետեւ Ուկրաինան  Եվրոպայի քարտեզում նշանակալից տարածք է գրավում, եւ այնպիսի գործընթացներ կատարվեցին, որպեսզի ապակայունացնեն Ուկրաինայի վիճակը»:

Անդրանիկ Ղուկասյանը նշում է, որ ԱՄՆ-ը նույնկերպ ապակայունացում է ստեղծել աշխարհի տարբեր երկրներում` Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրաք, Լիբիա:

«Փորձ արեցին Իրանի դեմ, բայց Ռուսաստանը չթողեց, հերթը Ուկրաինան էր, հետո գալու էր Բելառուսը, Ռուսաստանը: Ուկրաինան հերթական զոհն է` գերտերությունների շահերի բախումների խաչմերուկում: Ոչ Եվրոպան, ոչ էլ ԱՄՆ-ն չեն ցանկանա,  որպեսզի Ուկրաինան լինի հզոր, եւ իր հզորությամբ միանա Ռուսաստանին,  Մաքսային միությանը»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31