Комсомольская правда-ն գրում է՝ այսօր Լատվիայի ԱԳՆ-ը հրապարակել է «պերսոնա նոն գրատա» հայտարարված Ուկրաինայի քաղաքացիների ցուցակ, որում առաջին հորիզոնականը զբաղեցնում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ապա նրա որդիներ՝ քաղաքական գործիչ Վիկտոր եւ գործարար Ալեքսանդր Յանուկովիչները:
«Պերսոնա նոն գրատա» են ճանաչվել նաեւ Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նրա տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ու նրա որդին, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը եւս իր որդու հետ միասին, նախկին փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովան, Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախագահի գրասենյակի նախկին ղեկավարները, ինչպես նաեւ Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Սերգեյ Կլյուեւը, գործարար Սերգեյ Կուրչենկոն եւ կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ