Լրահոս
Օրվա լրահոսը

Հակերային հարձակման մասին Aravot.am-ի ենթադրությունը ճիշտ էր

Մարտ 06,2014 17:32

Aravot.am-ը մարտի 4-ին իր կայքում գրել էր, որ Երեւանում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական 15-րդ առաջնության պաշտոնական կայքէջը (www.eicc2014.am) ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման է ենթարկվում:

Նույն օրը երեկոյան Հայաստանի շախմատային ֆեդերացիան իր chessfed.am կայքում տեղադրել է «Հայցում ենք ձեր ներողամտությունը» վերտառությամբ հետեւյալ հայտարարությունը. «Եվրոպայի շախմատի առաջնության հարգելի հետեւորդներ, բազմաթիվ հաքերային հարձակումների պատճառով որոշակի խնդիրներ էին առաջացել խաղերի ուղիղ հեռարձակման հետ կապված: Ուստի, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ հավաստիացնում, որ մեր մասնագետները անում են հնարավոր ամեն բան հեռարձակման բարձր որակ ապահովելու համար»:

Ոչ պաշտոնական տեղեկություններով Եվրոպայի առաջնության հենց առաջին օրը հաքերները փորձել են կայքը գերծանրաբեռնելով «խլացնել»` կազմակերպելով մեկ վայրկյանում 75 հազար մուտք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` dreamstime-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31