ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, Ուկրաինայի իրավիճակի եւ Ղրիմի խորհրդարանի` ՌԴ-ին միանալու որոշման վերաբերյալ:
Նշվում է, որ խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը, Կերմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՆԳՆ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն եւ այլք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ