Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ավանեսյան. «Պետք է սկսենք փոքր խնդիրներից» (Տեսանյութ)

Մարտ 06,2014 17:17

Գրողների միության կլոր սրահում այսուհետ կգործի գրական բանավեճերի ակումբ: Ակումբի նախագահ է նշանակվել Գրողների միության անդամ, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը: Իր խոսքերով՝ ակումբի գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել հեռուստատեսային բանավեճերը: Պրն Դեմիրճյանն այս հեռուստատեսային բանավեճերն անվանեց շոուներ:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքերով՝ մտածեցին, որ լավ կլինի, եթե ամիսը մեկ անգամ գրողները հավաքվեն, զրուցեն: Խոսեն գրականությունից, խնդիրներից, եթե կարիքը լինի: Գրական բոլոր սեկցիաների անդամները համաձայնեցին և ցանկություն հայտնեցին բացելու այս ակումբը:

1240

«Այսօր մենք բացում ենք բանավեճի այս ակումբը այն հույսով, որ այն չի փակվի, այնպիսի բուռն բանավեճեր չեն լինի, որ միանգամից փակվի, բայց ես հավատում եմ, որ եթե մարդիկ ունեն խոսելու թեմա, պետք է պարտադիր արտահայտվեն»,- ասաց Գրողների միության նախագահը:

Պետրոս Դեմիրճյանի խոսքերով,  եթե գրողներն ունեն զրուցելու կարիք, եթե կան որևէ խնդիրներ, որոնք կլուծվեն բանավեճերի ժամանակ, ապա  արժե բացել այս ակումբը. «Ինչո՞ւ միտք հղացավ ստեղծելու այս ակումբը: Վերջին շրջանում տեսնում ենք, որ գրական կյանքը անընդհատ ուզում է կազմավորվել ու չի կազմավորվում: Քանի որ այժմ ամենուրեք բանավեճեր են ծավալվում, գրողների մասին թյուր կարծիք է ձևավորվում: Մենք ցանկացանք, որ այս ակումբը լինի բաց՝ բոլոր գրական կյանքի մասնակիցների համար»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Պրն Դեմիրճյանի խոսքերով՝ բանավեճի առաջին թեման պետք է լինի ժամանակակից գրականության հարցը, մասնավորապես գեղարվեստական արձակի վիճակը: «Այս խնդիրը կարևոր է, քանի որ արձակը հնարավորություն է տալիս տեսնելու այսօրվա վիճակը: Ժամանակակից գրականության խնդիրը բանավեճերի տեղիք է տալիս»,- ասաց ակումբի նախագահը:

Գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանի կարծիքով՝ բանավեճերի թեմաները պետք է սկսել ոչ թե մեծ խնդիրներից, այլ՝ փոքր: «Գրականագիտությունը շատ բարդ խնդիր է և դրա բանավեճերը երկար ժամանակ կպահանջեն, մենք պետք է սկսենք փոքր խնդիրներից, այսինքն՝ բանաստեղծություններից»,- մեջբերեց Արմեն Ավանեսյանը:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31