Բնապահպան Եղիա Ներսեսյանին ծեծել են Երեւան-Ապարան մայրուղու վրա։
Բնապահպանը մասնակցում էր Օհանավանի եւ հարակից 6 գյուղերի բնակիչների բողոքի ակցիային՝ ընդդեմ Ապարանի ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ի։
Եղիա Ներսեսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն փորձել են մտցնել ոստիկանական մեքենան. «9 ոստիկան, որոնցից 4-ը քաղաքացիական համազգեստով էին, ինձ բռնեցին ու տարան դեպի մեքենան։ Նրանցից մեկը ծնկով իմ մեջքին հարվածեց, ու ես ընկա գետնին։ Հետո փորձում էին ձեռքս կոտրել։ Հիմա վիճակս լավ է, շնչում-արտաշնչում եմ»,-ասաց բնապահպանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ