«Esquir»-ին տված հարցազրույցում այս համոզմունքն է արտահայտել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Խոսելով ֆուտբոլի եւ մարզչական գործունեության մասին իր դիտարկումների շուրջ` նա անդրադարձել է նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների խնդրին: «Հնարավոր չէ բոլոր ֆուտբոլիստներին ավելի ուժեղ դարձնել: Ոմանց հետ ես հաջողության չեմ հասել, ոմանց հնարավոր չի եղել ուղղել…Ես մարզիչ աշխատում եմ 2000 թվականից եւ իմ օրոք արդեն ֆուտբոլիստների երկրորդ սերունդն է անցնում: Առաջ նրանք ցանկանում էին գումար վաստակել կարիերայի ընթացքում եւ հարուստ դառնալ դրա ավարտին: Հիմա մտերիմները ձգտում են ֆուտբոլիստներին հարուստ դարձնել արդեն առաջին պայմանագիրը ստորագրելու պահին, երբ երիտասարդը դեռ առաջին խաղը չի անցկացրել Պրեմիեր լիգայում», – ասել է պորտուգալացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` mirror.co-ի