Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-ից թոշակ ու աշխատավարձ չէին կարողանում ստանալ, մտածում էին խնդիրը ՌԴ-ի հետ է կապված

Մարտ 06,2014 17:06

«Այս պահի դրությամբ խնդիրը լուծված է, տեխնիկական որոշ խնդիրներ կային, սակայն այսօր մարդիկ նորմալ օգտվում են»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր վստահեցրին ՎՏԲ բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Երեկ Aravot.am-ը մի շարք քաղաքացիներից դժգոհություններ էր ստացել այն մասին, որ չեն կարողանում ՎՏԲ բանկի միջոցով ստանալ իրենց թոշակներն ու աշխատավարձերը:

Ուշագրավ է, որ քաղաքացիները ամենատարբեր կասկածներ էին հայտնում` սկսած բանկի խնդիրը պայմանավորելով Ուկրաինայում տիրող իրավիճակով, վերջացրած` Ռուսաստանի տնտեսության, ռուբլու արժեզրկման հետ կապված խնդիրներով:
«Կարո՞ղ է մեր փողերը տենց էլ չտան, առնեն թռնեն, ասում են ռուսական բանկ է, դրա համար էլ խնդիրներ ունի»,-մեզ հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց քաղաքացիներից մեկը, որը չէր կարողացել ՎՏԲ-ի բանկոմատից հանել իր թոշակը:

Պատասխանելով քաղաքացիների մտահոգություններին, բանկից հայտնեցին, որ ոչ մի նման խնդիր չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31