Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյանը Ղրիմի հարցի լուծումը նմանեցրեց Արցախի հարցին

Մարտ 06,2014 16:18

Այսօր «Իրատես de facto» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը խոսեց Ուկրաինայի եւ տարածաշրջանային զարգացումների թեմայով:

Լեւոն Շիրինյանի ձեւակերպմամբ՝ այսօր Արեւմտյան գեոքաղաքականություն է վարվում, փորձ է արվում Ռուսաստանը շարքից դուրս բերել ու դրա հիմնական ձեւերից մեկը, ըստ նրա՝ Ուկրաինան չեզոքացնելն է:

Լեւոն Շիրինյանը վստահ է, որ Ռուսաստանն այս կռվում չի պարտվի, քանի որ իր համոզմամբ՝ «Ուժային ոչ մի կենտրոն նման պայմաններում երբեւէ չի ոչնչացվել»:

Լեւոն Շիրինյանի խոսքով, ուկրաինական հարցի լուծման տարբեր սցենարներ կան: Դրանցից մեկը հետեւյալն է. այսօր Ուկրաինայում ստեղծում են էթնոկրատիա, ճիշտ այնպես՝ ինչպես Վրաստանում էր:

Քաղաքագետը գտնում է, որ հայերի շահերից չի բխում, որ հարեւան երկրներում էթնոկրատիա ձևավորվի: Սցենարներից մեկն էլ, ըստ Լեւոն Շիրինյանի՝ «Ուկրաինայում դիկտատուրայի ստեղծումն է, սակայն այդպիսի բան չի կարող լինել, քանի որ պայմաններ դեռեւս չկան: Մեկ այլ հավանական տարբերակն էլ՝ դա ֆեդերալիզացիան է, քանի որ սա ժողովրդական ցնցումներ չառաջացնող տարբերակ է»,- մտածում է քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանը անդրադառնալով Ղրիմի հարցի լուծմանը, այն նաեւ նմանեցնելով ԼՂՀ-ին, ասաց, որ հարցը կարող է լուծվել այնպես, ինչպես եղավ Արցախի պարագայում՝ այսինքն ինքնորոշվեց:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31