Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախարարի հորդորը՝ «ԴԵՄ ԵՄ»-ին. գրառումն անհետացավ. «Ա1+»

Մարտ 06,2014 16:17

«Հարութ ջան, որպեսզի հակազդես մեր ապօրինություններին, պարտադիր չէ, որ գաս այս միտինգին, տեղս լավ գիտես, քեզ հետ էլ հո միշտ կարող եմ հանդիպել»:
Նման գրառում էր երեկ հայտնվել Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում` Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից:

Գրառումը կատարվել էր նախաձեռնության` վաղը Ֆինանսների նախարարության մոտ նախատեսված բողոքի ակցիայի մասին հայտարարության տակ` ակցիային մասնակցել ցանկացող օգտատերերից մեկի հայտի հաստատման հաղորդագրության տակ:
Առավոտյան գրառումն այլեւս չկար, սակայն նախաձեռնության անդամներից մեկը հասցրել էր այն ֆիքսել:

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սա ցույց է տալիս, որ նախարարը հետեւում է իրենց շարժմանը. «Ու հատկապես իրենց իրականացրած ճնշումների դեմ ուղղված մեր ակցիային: Դա լավ է. իրենց սթափ կպահի։ Պարոն Սարգսյանի մեկնաբանությունից երեւում է, որ մարդկանց ազատ գործելու ու կարծիք արտահայտելու վրա ազդելը դարձել է վատ սովորություն»։
Ըստ Սեւակ Ծատուրյանի` պարոն նախարարը միգուցե չգիտեր` իր գրած լատինատառ մեկնաբանությունը հասանելի է լինելու բոլորին. «Քանի որ երբ տարածվեց մեկնաբանությունը, ապա ակցիայի մասնակցության հայտի հաստատման հաղորդագրությունը հեռացվեց»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31