Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյան. «ATHENA» ծրագրի հիմնական նպատակն է գնահատել Հայաստանում բուհական համակարգերի ինքնավարության իրավիճակը»

Մարտ 06,2014 15:57

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ATHENA»-«Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը:

«Սա «TEMPUS» ծրագրի շրջանակներում իրականացվող համաժողով է: «ATHENA» ծրագիրն իրականացվում է Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA- European Universities Association) հետ համատեղ: Ծրագիրն ուղղված է բուհական ինքնավարությանը և ֆինանսական կայունությանը, որտեղ մեր բուհերը կփոխառեն եվրոպական լավագույն փորձը»,- ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը նշեց, որ «ATHENA» նախագծի հայաստանյան կոորդինատոր է հանդիսանում ԵՊՀ-ն, և բուհի անունից ինքն է կոորդինացնում:

«Ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Հայաստանյան գործընկերներն են ԵՊՀ, ԵՊՃՀ, Գավառի պետական համալսարանը՝ որպես ռեգիոնալ բուհ, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը՝ որպես խորհրդակցական մարմին, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը՝ որպես ոլորտի հիմնական պատասխանատու: Հիմնական նպատակը հետևյալն է՝ գնահատել Հայաստանում բուհական համակարգերի ինքնավարության իրավիճակը: Դրա համար իրենք առանձնացրել են ինդիկատորներ՝ հայտանիշներ՝ կազմակերպական, ֆինանսական, աշխատակազմի, ակադեմիական ինքնավարություն: Մենք արել ենք հետազոտություն գործընկերների մասնակցությամբ, պատասխանել ենք բոլոր հարցերին՝ մատնանշելով համապատասխան օրենքները, և սրա հիման վրա բանախոսները ներկայացնում են ինքնավարության իրավիճակը Հայաստանում՝ համեմատելով եվրոպական մյուս երկրների հետ, ինչպես են իրենց երկրում հասել այդ ինքնավարությանը»,- ասաց պրն Սողոմոնյանը:

Նա նշեց, որ արտասահմանցի բանախոսներից հետո հայ բանախոսները պատասխան ելույթով են հանդես գալու, անելու են իրենց դիտարկումները: « Այդ փուլը կոչվում է ճանապարհային քարտեզի՝ այսինքն՝ հնարավոր հետագա անելիքների նախանշում: Աշխատաժողովից հետո էլ նախատեսվում է թրեյնինգների փուլ: Նպատակն է մատնանշել օրենսդրական այն փոփոխությունները, որոնք կառաջարկվեն և կհիմնավորվեն մեր բուհական համակարգը, ըստ նպատակահարմարության, ինքնավար և ֆինանսապես կայուն դարձնելու համար»,- ասաց պրն Սողոմոնյանը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    ԵՊՀ -ն աղմկահարույց ֆինանսական սկանդալը իրականացրել է ո’չ ինքնավար կարգավիճակում, որի պատասխանը դեռ չի տվել…
    Աստված գիտի, թե է’լ ինչ նոր դարակազմիկ չարաշահումներ կլինեն հհկ գլխամասային ձենարկությունում ինքնավարություն ստանալուց հետո…
    ԵՊՀ-ն ռեկտոր Ա. Սիմռնյանից հետո դադարել է կրթական կենտրոն լինելուց:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31