Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Ավանեսյան. «Ռուսական ռուբլու արժեզրկումը մեր տնտեսության վրա բացասական կազդի» (Տեսանյութ)

Մարտ 06,2014 15:39

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

Նախ, պարոն նախարարի դիտարկմամբ` տրանսֆերտները Ռուսաստանից գալով Հայաստան, բնականաբար արժեզրկված ռուսական ռուբլու պայմաններում, ավելի քիչ գումար կլինեն: Պարոն Ավանեսյանի ներկայացմամբ` խնդիրներ կարող են ծագել արտահանման ոլորտում, այսինքն` ռուբլու արժեզրկումը կարող է խոչընդոտ լինել Հայաստանից Ռուսաստան արտահանումների ծավալի աճին:

Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը Հայաստանում ռուսական բանկերի առումով, այս հարցին էլ պարոն Ավանեսյանն ասաց. «Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ ռուսական կապիտալը սկսի արտահոսել, եւ դրա պատճառով են կատարվում ռուսական ռուբլու այսօրվա արժեզրկումները, ապա Հայաստանում էլ նման խնդիրներ կարող ենք ունենալ: Բայց այսօր ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև չգիտեմ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում ռուսական բանկերի հետ կապված»:

Եթե ռուսական շուկայում տեղի ունեցող զարգացումները կարճաժամկետ են, ըստ նախարարի, Հայաստանի տնտեսական քաղաքականության էական փոփոխություն էլ չի կարող լինել, իսկ եթե դա երկարաժամկետ խնդիր է, ապա անպայման պետք է վերանայվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունը:

Իսկ Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացը կառավարության համար առաջնահերթություն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31