Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել

Մարտ 06,2014 14:58

Քիչ առաջ Աշտարակ-Ապարան ավտոմայրուղու վրա տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանի, աջակիցներ Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Տարոն Սարգսյանի, Հարություն Մալխասյանի և Տաթև Մայիլյանի նկատմամբ՝ փորձելով նրանց առանց որևէ օրինական հիմքի բերման ենթարկել։ Սակայն ակցիային մասնակցող գյուղացիները խափանել են նրանց անօրինական գործողությունները։

Հիմնավոր կասկածներ կան, որ բռնություն կիրառած քաղաքացիական անձինք նույնպես ոստիկաններ են։

Նախախորհրդարանի անդամներն ու աջակիցները մասնակցում են այդ տարածքում ՀԷԿ-ի ապօրինի շինարարության դեմ ընդվզած 6 գյուղերի բնակիչների բողոքի ակցիային։

Ուղիղ հեռարձակումը 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31