Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի խոշտանգումը հիմնավորող ապացույցներ ձեռք բերել ՀՔԾ-ն չի կարողացել. «Փաստինֆո»

Մարտ 06,2014 14:51

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կարճվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու վերաբերյալ գործը: Այն հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող ամբաստանյալ Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Է.Վարագյանի պաշտպան Աննա Թամազյանը, ըստ ՀՔԾ որոշման, ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մկրտչյանի, Ամրամ Մակինյանի, Արգիշտի Տոնոյանի, Արման Մացակյանի, Գարիկ Մակարյանի և Կարեն Ավետիսյանի արարքում հանցակազմը բացակայում է: Նույն հիմքով ՀՔԾ-ն քրեական հետապնդում չի իրականացրել ամբաստանյալի ու նրա ծնողների նկատմամբ՝ «ակնհայտ սուտ մատնություն կատարելու և սուտ ցուցմունք տալու կապակցությամբ»:
Էդգար Վարագյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքներն ստացել է 2013թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու հետևանքով:

Ըստ Է.Վարագյանի, ձախ ձեռքի և ոտքի վնասվածքներն ստացել է 2013 սեպտեմբերի 24-ին ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետ Ամրամ Մակինյանի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, իսկ 2013թ. սեպտեմբերի 26-ին ի հայտ եկած վնասվածքները իրեն դատարան ուղեկցած ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու, իսկ դաստակների կարմրավուն հետքերը ձեռքերին ձեռնաշղթաներ գցելու հետևանք են:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31