Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում». Գալուստ Սահակյանի պատասխանը Հասմիկ Պողոսյանին

Մարտ 06,2014 14:46

«Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցին, թե ինչո՞ւ է իշխանություններին այդքան խանգարում պատմամշակութային հուշարձանները եւ Փակ շուկայից հետո արդեն անցել են Գառնու տաճարին՝ թույլատրելով այնտեղ սրճարան կառուցել։

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ դեմ է հուշարձանի տարածքում սրճարան կառուցելուն. «Իհարկե դեմ եմ, ես կարծում եմ, որ ընդհանրապես չի կարելի այնտեղ որևիցե բան անել, որովհետև նախ շրջակայքը դեռևս ուսումնասիրված չէ տաճարի, բացի դրանից դարեր շարունակ մնացել է և հիմա մեկը ուզում է բիզնես անի…»:

Դիտարկմանը`միայն «ինչ-որ մեկը» չէ, այլ նաև Մշակույթի նախարարությունը, և նախարար Հասմիկ Պողոսյանը, ով արդեն իսկ հավանության է տվել նախագծին՝ պատճառաբանելով`«բա մարդիկ չգան ուտեն-խմեն», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում»:

Մեկ այլ հարցի էլ`ԲՀԿ-ի հետևում շարունակո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի «ականջները երևալ», նա պատասխանեց. «ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կան, ոչ պետք է հետևից նայել, ոչ դիմաց: Նա հայտարարել է իրեն այլընտրանք ու փորձում է քաղաքական դաշտում այդ ուղղվածությունն ամրապնդել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ բավական լավ իրավիճակ է, ԲՀԿ-ի թիկնոցի տակից կկարողանա արգումենտներ շահել, հոխորտալով խոսում է, թե տեսեք՝ ինչերի կարողացանք հասնել: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որ ՀԱԿ-ի սեթևեթանքների շնորհիվ պիտի իրեն կորցնի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    Առաջին նախագահի ելույթից հետո գալուստականները ջղագրգիռ պոռթկումների մեջ են և
    գործի են դրել ցինիզմի ու բանսարկության ողջ զինանոցը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31